Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Օդային տագնապ ազդանշանի դեպքում պատսպարման միջոցառումների կազմակերպումը>> թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Այնթապի թիվ 1 դպրոցում

07.03.2018

2018թ. մարտի 6-ին Այնթապի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան N1 միջնակարգ դպրոցում կայացել է քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում-ուսումնավարժություն, որը կազմակերպվել էր ՀՀ Արարատի մարզային փրկարարական վարչության և Մասիսի ՀՓՋ 2-րդ հերթափոխի անձնակազմի կողմից: Միջոցառման նպատակն է եղել կատարելագործել մասնակիցների գործնական հմտությունները պատսպարման միջոցառումների իրականացման գործընթացում:
Միջոցառման շրջանակներում ժամը 12:00-ին երեք կարճ զանգերի միջոցով հնչել տագնապի ազդանշան, որից հետո տարբեր դասարանների աշակերտները` ուսուցիչների ուղեկցությամբ, տեղափոխվել են նշանակված վայր:
Ըստ ուսումնավարժության պլանի` 11-րդ դասարանի աշակերտները նշանակվել են կարգ ու կանոնի պահպանման, ուղղություն ցույց տալու հերթապահներ: II և III հարկերում 1-ական վիրավոր աշակերտ հայտնաբերելուց հետո նրանց պատգարակով իջեցրել են I հարկ:  Վիրավոր աշակերտներին բուժօգնություն են ցույց տվել դպրոցի 1-ին բուժօգնության խմբի բուժքույրը, ուսուցչուհին և VII դասարանի աշակերտուհիները:
Բոլոր դասարանների դասղեկները քաղպաշտպանության շտաբի պետին՝ դպրոցի զինղեկին, իսկ զինղեկը` դպրոցի տնօրեն Լիլիա Շահբազյանին են զեկուցել տվյալ պահին աշակերտների թվաքանակը: Դպրոցի տնօրենն իր հերթին աշակերտների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը հաղորդել է Մասիսի փրկարարական ծառայության պետ Բագրատ Դանիելյանին:
Մասիսի ծառայության պետ Բագրատ Դանիելյանի կողմից ամբողջությամբ ամփոփվել է տակտիկական ուսումնավարժությունը` այն գնահատելով լավ:
Ուսումնավարժության ավարտին դպրոցի տնօրեն Լ. Շահբազյանը շնորհակալական խոսք է ուղղել ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությանը, Մասիսի ՀՓՋ 2-րդ հերթափոխի անձնակազմին նման կարևոր միջոցառում կազմակերպելու և անցկացնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15