Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

07.03.2018

 Այսօր Արարատի մարզպետարանում կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցության սկզբում մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհավորական խոսքեր և ջերմ բարեմաղթանքներ է հղել մարզպետարանի կանանց գարնանային գալիք տոնի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, կանացի երջանկություն և բարեկեցություն :
Այնուհետև մարզպետն անդրադարձել է առաջիկայում նախատեսվող ՀՀ վարչապետ Կ.Կարապետյանի մարզային այցին՝ հանձնարարելով հանգամանալից նախապատրաստվել ըստ բնագավառների տարեկան հաշվետվության ներկայացմանը։
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին մարզի ղեկավարը հանձնարարել է ուսումնասիրել և տեղեկատվություն ներկայացնել գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական փուլի առկա իրավիճակի վերաբերյալ: Հաշվի առնելով այս տարվա ձմռան եղանակային պայմանների առանձնահատկությունները՝ մարզպետը պատասխանատուներին հանձնարարել է գործընթացն այնպես կազմակերպել, որպեսզի ոռոգման ջրի հնարավոր սակավության պայմաններում խնդիրները նվազագույնի հասցվեն։
Անդրադառնալով մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի կողմից իրականացվող աշխատանքներին՝ մարզպետ Ա.Գրիգորյանը կրկին ընդգծել է ստուգումների արդյունքների ամփոփումից հետո վերլուծական աշխատանքի ու կրկնվող բացթողումները բացառելու ուղղությամբ կառույցներին մեթոդական օգնության տրամադրման կարևորությունը։
Կրթության ոլորտի պատասխանատուներին մարզպետը հանձնարարել է պատշաճ կերպով կազմակերպել մարզի դպրոցների բարձր դասարանի աշակերտների մասնագիտական կողմնորոշման նպատակով այցը Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան :
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև նախորդ հանձնարարականների կատարման ընթացքը և այլ հարցեր, տրվել են նոր հանձնարարականներ ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23