Նորություններ
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ
07.03.2018
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Առողջ ու արժանի սերունդ դաստիարակելու կարևորագույն առաքելության, պետականության կերտման դժվարին գործընթացների ջահակիր լինելով հանդերձ՝ դուք մշտապես պահպանել եք կանացիությունն ու հպարտությամբ ստանձնել հայ կնոջը բնորոշ ավանդական դերակատարումը: Ձեր անձնվիրության ու իմաստնության շնորհիվ այսօր ևս շարունակում են պահպանվել ու զարգանալ ազգային արժեքներն ու ավանդույթները:
Կրկին շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, սեր ու խաղաղություն ձեր ընտանիքներին և երկար տարիների կյանք:
Արամայիս Գրիգորյան
ՀՀ Արարատի մարզպետ