Նորություններ
Մասիս քաղաքում կայացել է ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնություն
10.03.2018
Մարտի 9-ին Մասիսի քաղաքի Արմեն Նազարյանի անվան մարզադպրոցում կայացել է ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի 2002-2004 թվականներին ծնված պատանիների առաջնություն։ Մրցաշարին ներկա են եղել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի ւ սպորտի վարչության ներկայացուցիչ Հրանտ Սարգսյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ։
<<Սևան>> մարզական ընկերության կողմից կազմակերպված առաջնությանը մասնակցել են շուրջ 163 մարզիկներ։ Առաջնության հաղթողները արժանացել են մեդալների և դիպլոմների: