Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրային լսում Արարատի մարզպետարանում

12.03.2018

ՀՀ Արարատի մարզպետարանում կազմակերպվել էր հանրային լսում <<Ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի>> շրջանակներում իրականացվող Արտաշատի մայր ջրանցքի վերականգնման նախագծի վերաբերյալ։ Իրականացվող աշխատանքների պատվիրատուն է ՀՀ ՋՏՊԿ-ի <<Ջրային տնտեսության ԾԻԳ>> ՊՀ-ը, իսկ նախագծման խորհրդատուն՝ Հայջրնախագիծ ինստիտուտ ընկերությունը:
Հանրային լսմանը մասնակցում էին ՀՀ Արարատի մարզպետարանի, շահառու և ազդակիր համայնքների, <<Ջրային տնտեսության ԾԻԳ>> ՊՀ-ի, ինչպես նաև նախագծման խորհրդատու Հայջրնախագիծ ինստիտուտ ընկերության ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում <<Ջրային տնտեսության ԾԻԳ>> ՊՀ-ի բնապահպանության մասնագետ Մ. Նալբանդյանը համառոտ ներկայացրել է նախնական նախագծային տվյալները և տեղեկացրել, որ նախագծով նախատեսվում է վերականգնման աշխատանքներ իրականացնել ջրանցքի 4 հատվածներում, որոնք ունեն առավել առաջնահերթ վերանորոգման անհրաժեշտություն: Նշված 4 տեղամասերի ընդհանուր գումարային երկարությունը կազմում է 2.4 կմ:
Ծավալված քննարկումների և մտքերի փոխանակման ավարտին համայնքների ներկայցուցիչները ողջունել են ծրագրի իրականացումն ու կարևորել նախագծային փուլում համայնքների հետ սերտ համագործակցությունը: Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ընդհանուր ոռոգման համակարգին վերաբերող այլ հարցեր, որոնց շուրջ հանդիպման մասնակից ոլորտի պատասխանատուները ներկայացրել են լրացուցիչ տեղեկատվություն և պարզաբանումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31