Տպել
Նորություններ
Տեղեկատվություն 2018 թվականի փետրվար ամսին Արարատի մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ
12.03.2018

Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականի փետրվարին Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 112 երեխա ` 58 տղա և 54 աղջիկ։ Մասնավորապես, Արարատի ԲԿ-ում փետրվար ամսին գրանցվել է 11 ծնունդ, Վեդու ծննդատանը՝ 30 (1 զույգ), Արտաշատի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 23 երեխա, Մասիսի ԲԿ-ում՝ 47։