Նորություններ
Արարատի մարզի մի շարք համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ
12.03.2018

Մարտի 11-ին Արարատի մարզի 9 համայնքում (Դարբնիկ, Խաչփար, Զորակ, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս, Եղեգնավան) կայացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ, իսկ Սիփանիկ համայնքում ընտրել են միայն ավագանու անդամներին:
Մարզի ութ համայնքներում ՏԻմ ընտրություններին առաջադրվել էր մեկական թեկնածու, Եղեգնավանում՝ Հովսեփ Ղազարյանը, Դարբնիկում՝ Դավիթ Գզիրյանը, Զորակում՝ Մանուկ Մալոյանը, Խաչփարում՝ Ղազար Մարտիրոսյանը, Հայանիստում՝ Բալաբեկ Սարկիսյանը, Նիզամիում՝ Հարութին Կարապետյանը, Սայաթ-Նովայում՝ Ռազմիկ Ալավերդյանը եւ Սիսում՝ Արմեն Եղյանը։ Ինչ վերաբերում է Նորամարգ համայնքին, ապա այստեղ պայքարում էր 3 թեկնածու։ Ընտրությունների արդյունքում Նորամարգ համայնքի ղեկավար է ընտրվել Արման Թադեւոսյանը: