Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցականների սպորտլանդիայի Արտաշատի տարածաշրջանային փուլին մասնակցել են 15 դպրոցների թիմեր

13.03.2018


Այսօր՝ մարտի 13-ին, Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ  դասարանների աշակերտների միջև անցկացվող Սպորտլանդիայի տարածաշրջանային փուլը, որին մասնակցել են Արտաշատ քաղաքի և հարակից համայնքների դպրոցների 15 թիմեր (Արտաշատ թիվ 4, Արտաշատ թիվ 2, Վարդաշեն, Վ.Արտաշատ, Բաղրամյան, Մրգավետ, Մասիս, Լանջազատ, Այգեստան, Գետազատ, Այգեզարդ, Դիմիտրով, Նշավան,. Հնաբերդ, Հովտաշեն):
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող սպորտլանդիայի նպատակն է անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացումը, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդումը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը, դպրոցական տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորումը:
Այսօր կայացած մրցումների արդյունքում մարզային փուլ են անցել Արտաշատի թիվ 2 հիմնական և Այգեստան, Լանջազատ համայնքների միջնակարգ դպրոցների թիմերը:
Հավելենք, որ մարտի 14-ին Վանաշեն համայնքում և 17-ին Մասիս քաղաքում կայանալու են սպորտլանդիայի Արարատի և Մասիսի տարածաշրջանային փուլի մրցումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31