Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվել են <<Սարդարապատից Արցախ>> մրցույթի մարզային փուլի արդյունքները

13.03.2018

Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից ամփոփվել են Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված խոշոր միջոցառումների շրջանակներում կրթական հաստատություններում հայտարարված <<Սարդարապատից Արցախ>> խորագրով համահայկական շարադրության և նկարչության մրցույթի մարզային փուլի արդյունքները։
Մրցույթի արդյունքների ամփոփման համար նախապես կազմվել է նկարիչներից և կրթության բնագավառի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, ինչպես նաև կազմակերպվել մրցույթին ներկայացված նկարների ցուցահանդես։
Մրցույթի մարզային փուլին Արարատի մարզի դպրոցները ներկայացրել էին 98 աշխատանք, որոնցից հանրապետական փուլին մասնակցելու հնարավորություն են ստացել 16-ը (Ուրցաձոր, Դարբնիկ, Երասխ, Այգեստան, Շահումյան, Դալար, Արբաթ, Վանաշեն, Մխչյան, համայնքների միջնակարգ, Արարատ թիվ 3, Արտաշատ թիվ 4, Նոր Խարբերդ թիվ 1, Արտաշատ թիվ 1 հիմնական դպրոցների աշակերտների աշխատանքները)։

Մրցույթի հանրապետական փուլին հաղթող ճանաչված շարադրություններն ու նկարներն ընդգրկվելու են ժողովածուի մեջ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղթողներին է հանձնելու մեդալներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:56