Նորություններ
Արարատի մարզում ընթանում է պարարտանյութերի բաշխում
14.03.2018
Դեռևս փետրվարի 2-ից Արարատի մարզում սկսվել է մարզին հատկացված ազոտական պարարտանյութի հերթական խմբաքանակի բաշխումը: Ըստ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է ներկայացվել մարզի տարբեր համայնքներից ստացված հայտերի 2468 տ. ազոտական, 179տ. ֆոսֆորական, 175տ. կալիումական, 31 տ. Ն-Ֆիքս-Ջի պարարտանյութի պահանջարկ: Մինչ այժմ ներկրվել է 200 տոննա ազոտական պարարտանյութ, որը և բաշխվել է մի շարք համայնքների հողօգտագործողներին:
Ավելացնենք նաև, որ մարզից ներկայացվել է նաև 6.5 տ. գարնանացան ցորենի, 26 տ. գարնանացան գարու, 4,5 տ. առվույտի և 3,5 տ կորնգանի պահանջարկ:
Ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մեկ պարկի արժեքը 7000 դրամ է:
Առաջիկայում սպասվում է նաև պետական աջակցության ծրագրի շրջանակներում դիզելային վառելանյութի ներկրում շուկայականից համեմատաբար ցածր գներով: