Նորություններ
Բաց դաս Տեխնոլոգիա առարկայի շրջանակներում
15.03.2018
Արտաշատ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան հ.2 հիմնական դպրոցում կազմակերպվել էր ձեռնարկատիրական կրթության տարրերի կիրառմամբ օրինակելի դաս: Տեխնոլոգիա առարկայի շրջանակներում կազմակերպված բաց դասին ներկա են եղել <<Հայաստանի պատանեկան նվաճումներ>> կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, Արարատի մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչ Մանուշ Ռուշանյանը և այլ հյուրեր:
Դասի նպատակն էր աշակերտների մոտ ձևավորել միտքը հասկանալու, մտահաղացում ձևակերպելու կարողություն և ձեռնարկատիրական գործունեության հմտությունների ձևավորում: Դասն ինտեգրված էր և միավորում էր Տեխնոլոգիա, Մաթեմատիկա, Մայրենի, Երաժշտություն առարկաները:
Բաց դասին ներկա գտնվողները շնորհակալություն են հայտնել դասվար Գոհար Ստեփանյանին նորարարական մեթոդներով դաս վարելու և դպրոցի տնօրեն տիկին Նաիրա Նիկողոսյանին` ձեռնարկատիրական կրթությունը դպրոցում կիրառելու համար: