Նորություններ
Հուսիկ Փանոսյանը պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար
15.03.2018
Այսօր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ծննդյան 100-ամյակի և հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրել է ՀՀ Արարատի մարզի վետերանների խորհրդի նախագահ Հուսիկ Փանոսյանին։
Արարատի մարզպետը բարձր է գնահատել Հուսիկ Փանոսյանի հասարակական, մանկավարժական գործունեությունն ու շեշտել, որ նրա անցած ուղին հայրենանվեր է ու սերունդների համար ընդօրինակելի։ Ապա մարզի ղեկավարը Հուսիկ Փանոսյանին է հանձնել պատվոգիր ու դրամական պարգև։
Պատմական խոշոր իրադարձությունների բովով անցած ու այժմ էլ ակտիվ հասարակական գործունեություն ծավալող վետերանը ևս շնորհակալություն է հայտնել Արամայիս Գրիգորյանին մշտապես ցուցաբերվող ուշադրության և աջակցության համար և ավելացրել, որ այդ ուշադրության ու աջակցության շնորհիվ լուծում են գտնում բազմաթիվ հարցեր։