Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցականների սպորտլանդիայի տարածաշրջանային փուլը Վանաշենում

15.03.2018

Մարտի 14-ին Վանաշեն համայնքում կայացել է դպրոցականների սպորտլանդիայի Արարատի տարածաշրջանային փուլը, որին մասնակցել են Արարատի և հարակից համայնքների 15 դպրոցների թիմեր(1-3րդ դասարանների աշակերտներ)։
Դպրոցականների միջև անցկացվող մրցումները մեկնարկել են մեծ շուքով։ Վանաշենի դպրոցի բակում սպորտային միջոցառման հանդիսավոր բացման արարողությունը նշանավորվել է համերգային մասով ու տոնական շքերթով։
Ակտիվ մրցապայքարի արդյունքում մարզային փուլ են անցել Վանաշեն համայնքի, Արարատի թիվ 2 և 4 դպրոցների թիմերը։ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից 1-3, 4-7 դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի մարզային փուլը կայանալու է ապրիլ ամսին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23