Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

16.03.2018

Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքների հիմնական դպրոցների մոտ 50 աշակերտ այցելել են Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ Մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպված այցի ընթացքում աշակերտներին ուղեկցել են մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչը և դպրոցների զինղեկները։ 

Վարժարանում հյուրընկալված աշակերտները մի ամբողջ օր անցկացրել են այստեղ, ծանոթացել վարժարանի պատմությանն ու ավանդույթներին, ինչպես նաև ուսումնական պրոցեսին ու սաների առօրյային։
1993 թ․ հիմնադրված և 2017թ-ից Դիլիջանում գործող վարժարանում ստեղծված են բոլոր պայմանները լավ կրթություն ստանալու համար, սաների առօրյան հագեցած է ու հետաքրքիր։

Առաջիկայում մասնագիտական կողմնորոշման նպատակով Արարատի մի քանի դպրոցների աշակերտները ևս կայցելեն Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45