Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Արարատի մարզում էր վարչապետ Կարեն Կարապետյանը․ Արարատի մարզը բոլոր ցուցանիշներով առաջինն է հանրապետությունում

18.03.2018

Մարտի 17-ին Վեդի քաղաքի մշակույթի տանը կայացած խորհրդակցության ժամանակ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել տարբեր ոլորտներում մարզպետարանի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունն ու 2018թ․ Արարատի մարզի զարգացման ուղենիշները։
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն առաջինն անդրադարձել է Ֆինանսական բնագավառում իրականացված աշխատանքներին և ներկայացրել, որ համայնքների 2017թ. բյուջեով եկամտային մասով նախատեսված 6մլրդ 834.7 մլն դրամի դիմաց փաստացի մուտքագրումը կազմել է 6 մլրդ 907 մլն դրամ կամ 101.1 տոկոս: Սեփական եկամուտների հավաքագրման մասով արձանագրվել է աճ՝ 2017թ․ հասնելով 106.5 տոկոսի, որն առաջինն է բոլոր մարզերի մեջ: Համայնքների սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով 2017թ. կազմել է 9165 դրամ։
Անդրադառնալով ֆինանսական բնագավառին՝ Վարչապետ Կարեն Կարապետյան հանձնարարել է սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով նախատեսված 10700-ի փոխարեն հասցնել 11000-ի։
Ըստ մարզի ղեկավարի՝ 2017թ. հանրապետությունում շինարարության ծավալների 8.1 տոկոսը բաժին է ընկել Արարատի մարզին։ ՀՀ պետական բյուջեից 2017թ. հատկացվել է 550 մլն դրամ: Ծրագրերի գնումներն իրականացնելու արդյունքում տնտեսվել է 124.7 մլն դրամ և վերադարձվել պետական բյուջե: <<Մաքուր Հայաստան >> ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում մնացել են 4 խոշոր և տարիներով կուտակված աղբավայրեր: Տրանսպորտի և ճանապարհաշինարարության ոլորտում ևս իրականացվել են մեծածավալ ծրագրեր․ կատարված 4 մլրդ 19.557 մլն դրամի աշխատանքները վերաբերում են նորոգմանը, պահպանմանն և շահագործմանը, որից 3 մլրդ 193.425 հազ-ը տրամադրվել է Հյուսիս- հարավ ճանապարհի 8 ուղեանցների վերակառուցմանը։ Մարզպետ Արամայիս Գրիգորյանն ավելացրել է նաև, որ Հյուսիս-հարավ մայրուղու վրա ուղեանցների բացակայության պատճառով ճանապարհի մյուս հատվածում գտնվող վարելահողերի մշակման և անասնապահությամբ զբաղվելու համար 4 գյուղական համայնքների բնակիչները հանդիպում են խոչընդոտների։ Այս հարցի ուսումնասիրման և օպտիմալ տարբերակներ գտնելու ուղղությամբ վարչապետը հանձնարարականներ է տվել և համայնքների զարգացման համար առաջնահերթության սկզբունքով առանձնացրել ներքին ճանապարհների, լուսավորության և աղբահանության խնդիրների կարգավորումը։
Արամայիս Գրիգորյանը, խոսելով վերոհիշյալ բնագավառի ԱՊԶ-ների (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ընթացակարգերից, շեշտել է, որ մարզպետարանն առաջարկություն է ներկայացրել այդ գործընթացները կարճելու համար։ Մարզի ղեկավարը հավելել է, որ աղբահանության բնագավառում իրականացվող բարեփոխումների թվին է դասվում վերջերս Արարատ քաղաքում նոր ձևաչափով աղբավայրի կառուցումը, որի կառուցումը գտնվում է ավարտման փուլում։
Քաղաքաշինության բնագավառին վերաբերող զեկույցի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է համայնքների ղեկավարների հետ համատեղ ազգաբնակչության շրջանում տանել համապատասխան աշխատանքներ, որպեսզի մարդկային գործոնների պատճառով ոռոգման համար նախատեսված ջրատարերը չլցվեն աղբով ու չխոչընդոտեն գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը։
Գյուղատնտեսության բնագավառին անդրադարձ կատարելու ժամանակ մարզի ղեկավարը ներկայացրել է, որ Արարատի մարզում կա գործող 49,116 գյուղացիական տնտեսություն: Գյուղատնտեսական հողերը, ըստ հաշվետվության, մարզում կազմում եմ 165733 հա, վարելահողերը՝ 24348 հա, բազմամյա տնկարկները՝ 10021 հա, տնամերձերը՝ 9293 հա, խոտհարքները՝ 2689 հա, արոտավայրերը՝ 78204 հա, այլ նշանակության հողերը՝ 41178 հա: Նախորդ տարվա համեմատ ավել է արտադրվել 30765 պտուղ և 19236 տոննա խաղող: Լիզինգի ծրագրով մարզ է ներկրվել 10 միավոր գյուղատնտեսական տեխնիկա:
Գյուղատնտեսության բնագավառի զարգացման ուղղությամբ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է շեշտը դնել չօգտագործվող վարելահողերը մշակելի դարձնելու տարբերակներ գտնելու վրա, վերանայել գյուղատնտեսության պոտենցիալն ու մշակել ներդրողների համար այս ոլորտում բարենպաստ պայմաններ ստեղծող ծրագրեր։
Առողջապահության բնագավառում, ըստ Արամայիս Գրիգորյանի, 2017թ. վճարովի ծառայություններով մուտքերը կազմել են շուրջ 338 մլն.493.0 հազար ՀՀ դրամ, որը 2016 թ. մուտքերից ավել է 6.5 մլն-ով, ինչպես նաև բնագավառի զարգացման համար կարևորել Վեդու ծննդատան և Վեդու հիվանդանոցի վերանորոգման ու ընթացքի մեջ գտնվող Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման փաստը։
Խոսելով այս ոլորտում զարգացման տենդենցներից՝ Կարեն Կարապետյանն առաջարկել է մասնավոր ներդրողների միջոցով բուժծառայությունն արդիականացնելու ուղիներ գտնել, ինչն էլ կբարձրացնի վճարովի ծառայությունների եկամտային տոկոսը։

Անդրադառնալով կրթության բնագավառին՝ մարզի ղեկավարը նախ ներկայացրել է Արարատի մարզում առկա դպրոցների թիվը, անդրադարձել անցած ուսումնական տարվա համեմատ աճ արձանագրած աշակերտների թվին՝ հավելելով նաև, որ այս ուսումնական տարվա սկզբին բավականին մեծ է լինելու առաջին դասարան ընդունվող աշակերտների թիվը։ Աշակերտների թիվը անցած ուսումնական տարվա համեմատ ևս ավելացել է 548-ով՝ այս պահին կազմելով՝ 32504: Արարատի մարզում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը 13.0 տոկոս է, դասարանների միջին խտությունը՝ 20.1 աշակերտ: Զեկույցի ընթացքում կրթության բնագավառի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել վերջերս դպրոցական ծրագրում ներառված Ձեռնարկատիություն առարակայի ուղղությամբ, ինչպես նաև բարձրացրել մի շարք դպրոցների մարզադահլիճների վերանորոգման հրատապության հարցը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը, խորհրդակցության ընթացքում անդրադառնալով մարզում իրկանացվող բիզնես ծրագրերին, ոլորտի զարգացման համար առաջարկել է հետաքրքիր ու եկամտաբեր ծրագրերի միջոցով օգտագործել նաև Հայաստանից դուրս բնակվող գործարարների ռեսուրսները նրանց կողմից ներդրումներ ապահովելու համար։
Խորհրդակցության ավարտին ամփոփելով 2017թ․ հաշվետվությունը՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է, որ պլանավորած բոլոր ցուցանիշներով մարզը արձանագրել է բարձր արդյունք՝ 106․6 տոկոս, որի շնորհիվ առաջինն է ամբողջ հանրապետությունում։ Այնուհետև մարզի ղեկավարը 2018թ․ Արարատի մարզի գործունեության ծրագրին, որով հաստատվել են 2017-2025թթ. զարգացման ռազմավարության ուղղությունները։ Արարատի մարզում 20 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակով նախատեսվում է տնտեսության վարման ինտենսիվ մեթոդների կիրառում, աշխատատեղերի ստեղծում ու աղքատության կրճատում, և վերոհիշյալ նպատակներին հասնելու համար սահմանվել են հիմնական գերակա 2 ուղղություններ՝ արդյունաբերության աճ (շեշտը դնելով փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա) և ինտենսիվ գյուղատնտեսության զարգացում, որոնք իրականացվելու են մասնավոր ու պետական ներդրումների միջոցով՝ 2018թ Արարատի մարզում ապահովելով նոր աշխատատեղերի ստեղծում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:38:27