Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցականների սպորտլանդիայի Մասիսի տարածաշրջանային փուլում լավագույն արդյունքներ են ցուցաբերել Արբաթ համայնքի միջնակարգ և Մասիս քաղաքի թիվ 2 և 4 հիմնական դպրոցների թիմերը

18.03.2018

Մարտի 17-ին Մասիսի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում կայացել է  1-3րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի տարածաշրջանային փուլը, որին մասնակցել են Մասիս քաղաքի և հարակից համայնքների  դպրոցների 16 թիմեր։ Ավանդույթի համաձայն՝  սպորտլանդիան մեկնարկել է հանդիսավոր արարողությամբ։ Սպորտի և երիտասարդության  հարցերի նախարարության կողմից անցկացվող մարզական միջոցառման տարածաշրջանային փուլին  ներկա են եղել Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, Մասիսի քաղաքապետարանի, ինչպես նաև Մասիս քաղաքի մարզադպրոցների ներկայացուցիչներ։

Մրցապայքարի արդյունքում՝ մարզային փուլ են անցել Արբաթ համայնքի միջնակարգ դպրոցի և Մասիս քաղաքի թիվ 2 և 2 հիմնական դպրոցների թիմերը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32