Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Սարդարապատից Արցախ >> խորագիրը կրող միջոցառում Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցում

22.03.2018

Մատաղ սերնդի մեջ ռազմահայրենասիրական դաստիարակության սերմանման նպատակով Արարատի մարզի հանրակրթական դպրոցներում հաճախ կազմակերպվում են բաց դասեր, միջոցառումներ ու հանդիպումներ Արցախյան ազատամարտի մասնակիցների ու հերոսների հետ։ Արտաշատի Հ․ Թումանյանի անունը կրող դպրոցում մարտի 21-ին կայացած և <<Սարդարապատից Արցախ>> խորագրով միջոցառմանը ներկա են եղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ԿԳ նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստաիարակության վարչության ներկայացուցիչ Ա. Կարապետյանը, գնդապետ Ս. Վանեսյանը, Արտաշատի Ս․ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը և այլոք:
Հայ ժողովրդի պատմության հերոսական էջերը ներկայացնող միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները հանդես են եկել նաև հայրենասիրական երգերի ու բանաստեղծությունների ներկայացմամբ՝ փաստելով, որ հայն անպարտելի է ու քաջ և ամուր արմատներով կառչած է իր հողին։
Արցախյան ազատամարտի մասնակից հյուրերը պատասխանել են աշակերտներին հուզող հարցերին և ներկաներին ներկայացրել հետաքրքիր դրվագներ հայ ժողովրդի պատմությանը միահյուսված իրենց կյանքից։ Իսկ դրվագներում այդ պատերազմն էր, ռազմական ընկերների սխրագործությունները, որոնցից շատերն այսօր չկան։
Ավարտին ռազմահայրենասիրական միջոցառման կազմակերպիչ Ջ.Գրիգորյանը և դպրոցի տնօրեն Ն. Նիկողոսյանը մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն սերմանելու և ամրապնդելու համար պարգևատրվել են ՀՀ ԿԳ նախարարության շնորհակալագրով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45