Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվել է 4-7-րդ դասարանների աշակերտների սպորտլանդիայի տարածաշրջանային փուլը

22.03.2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 1-3-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող մրցումների ավարտին հաջորդել է 4-7-րդ դասարանների աշակերտների մրցապայքարը, որոնց տարածաշրջանային փուլը մեկնարկել է մարտի 19-ին ավարտվել մարտի 22-ին Մասիս քաղաքի Արմեն Նազարյանի անվան սպորտդպրոցում կայացած մրցումներով։ Մինչ այդ, ըստ Արարատի մարզի տարածաշրջանների, փուլային պայքար էր կազմակերպվել նաև Արտաշատում և Վանաշեն համայքնում, որոնց մասնակցել են տարբեր համայնքների դպրոցների աշակերտական թիմերը։
Ակտիվ մրցապայքարի արդյունքում հայտնի են դարձել սպորտլանդիայի մարզային փուլի մասնակից թիմերի անունները։ Այսպիսով՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող 4-7-րդ դասարանցիների միջև անցկացվող սպորտլանդիայի մարզային փուլին մասնակցելու իրավունք են ստացել Վանաշենի, Վարդաշենի, Շահումյանի, Այնթապի թիվ 1, Դարակերտի միջնակարգ և Արարատի 2-րդ, 4-րդ, ինչպես նաև Մասիսի քաղաքի 2-րդ հիմնական դպրոցների թիմերը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23