Նորություններ
Արարատի մարզպետարանը պարզաբանում է
23.03.2018
Lragir.am կայքում զետեղված <<Ինչու չի գործում շվեյցարական ֆոնդի միջոցներով վերակառուցված մանկապարտեզը>> հոդվածին ի պատասխան տեղեկացնում ենք, որ մանկապարտեզների պահպանման ծախսերը հոգում են հենց համայնքապետարաները, քանզի մանկապարտեզները հանդիսանում են համայնքային ենթակայության կառույցներ։ Համայնքապետարանը պետք է կարողանա եկամուտների և հավաքագրումների միջոցով հոգալ մանկապարտեզի պահպանման ծախսերը, թեպետ, հարկ է ավելացնել, որ նախորդ տարիներին, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, մանկապարտեզի պահպանման համար մի քանի անգամ տրամադրվել է լրացուցիչ ֆինանսավորում։ Ինչ վերաբերում է Դիտակի մանկապարտեզին լրացուցիչ գումարներ տրամադրելուն, ապա մարզպետարանը համապատասխան ֆինանսներ չունի։