Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման վերաբերյալ հանդիպում Արարատի մարզպետարանում

26.03.2018

2017թ․ դեկտեմբերի 29-ին ՀՀ վարչապետի կողմից ընդունվել է էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման վերաբերյալ որոշում։ Այս ուղղությամբ հանրապետության տարբեր մարզերում ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպում է հանդիպումներ դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։
Հանդիպումների կազմակերպումն իրականացվում է մարզերում համակարգի ներկայացման, ինչպես նաև ներդրման հնարավորությունների ու դեղագործական ոլորտում համալատասխան մասնագիտական ու տեխնիկական ներուժի առկայության բացահայտման նպատակով։
Էլեկտրոնային առողջպահական համակարգի ներդրման վերաբերյալ քննարկումների շրջանակներում Արարատի մարզպետարանում կայացել է հանդիպում, որին մասնակցել են մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ներկայացուցիչները, մարզի դեղագործական գործունեություն իրականացնող կազմակերպությունների տնօրենները։ Համակարգի ներդրման հնարավորությունների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը։
Ավելացնենք, որ, ըստ բանախոսների, համակարգի ներդրման նպատակն է ապահովել քաղաքացիների՝ բժշկական հաստատություններ այցելությունների գրանցումը, մատուցված բժշկական ծառայությունների, դրանց ֆինանսավորման, դեղերի դուրս գրման, բժշկական գրանցումների, հիվանդության պատմագրերի էլեկտրոնային վարումը և այլն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:39:29