Նորություններ
Ծաղկազարդն Արարատի մարզի եկեղեցիներում
26.03.2018
Մարտի 25-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնել է Ծաղկազարդը (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն։ Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»։ Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն»։
Արարատի մարզի մի եկեղեցիներում ևս տոնի առթիվ մատուցվել է պատարագ, կատարվել մանուկների օրհնություն։