Նորություններ
Խորհրդակցություն՝ ապրիլի 14-ին կայանալիք շաբաթօրյակին ընդառաջ
27.03.2018
Այսօր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն։ Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցությունն առավելապես վերաբերել է ապրիլի 14-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին։
Մարզի ղեկավարը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել շաբաթօրյակին տարբեր ոլորտները ներկայացնող կառույցներն (առողջապահական, կրթականան հաստատություններ և այլն) ընդգրկելու և արդյունավետ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։ Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է այս ուղղությամբ իրականացնել գույքագրման աշխատանքներ, գնահատել առկա վիճակն ու մշակված ձևաչափի համաձայն՝ իրականացնել արդյունավետ աշխատանքներ։ Շաբաթօրյակի շրջանակներում սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով Արարատի մարզպետարանի անձնակազամի համար ընտրվել է Խոր Վիրապի վանք տանող ճանապարահատվածն ու եկեղեցուն հարակից հրապարակը։ Արարատի մարզպետը հանձնարարականներ է տվել վերոհիշյալ հատվածներում սանիտարական մաքրման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ասֆալտապատման, կանաչապատման, կոպճապատման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։
Այսպիսով, ապրիլի 14-ին կայանալիք շաբաթօրյակի շրջանակներում Արարատի մարզի համայնքների, պետական ու մասնավոր կառույցների համատեղ ուժերով նախատեսվում է իրականացնել մաքրման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ։