Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիսի բժշկական կենտրոնում ընթանում է <<Բաց դռներ>> բարեգործական ծրագրի սահուն ընթացքը

28.03.2018

Մարտի 8-ին Մասիսի բժշկական կենտրոնում մեկնարկել է կանանց միամսյակի կապակցությամբ կազմակերպված <<Բաց դռներ>> ծրագիրը։ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հովանավորությամբ իրականացվող ծրագիրը, որին անդրադարձել էինք մեր կայքում տեղադրված հրապարակումներից մեկում, հնարավորություն է ընձեռել Մասիսի քաղաքի և հարակից համայնքների բնակիչներին ստանալ ամբուլատոր խորհրդատվություն և օգտվել անվճար հետազոտություններ անցնելու հնարավորությունից, այդ թվում՝ մամոգրաֆիկ։ Բացի այդ, ակցիայի շրջանակներում նախատեսվում էր նաև իրականացնել կրծքագեղձի և այլ վիրահատական միջամտություններ՝ 50 տոկոս զեղչով։
Մարտի 8-ին մեկնարկած բարեգործական ակցիան տևելու է մինչև ապրիլի 7-ը։ Ըստ Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենության՝ բարեգործական ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունների արդյունքում արդեն իսկ կատարվել են վիրահատություններ և նշանակվել ստացիոնար բուժման կուրսեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07