Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզային հանդիպում ատամնաբուժական գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպությունների հետ

01.04.2018

Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման, գրանցման և այլ հարցերի պարզաբանման նպատակով Արարատի մարզետարանում կայացել է հանդիպում ՀՀ ԱՆ ներկայացուցիչների և մարզում ատամնաբուժական գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային առողջապահական համակարգին վերաբերող հարցեր։ Ինչ վերաբերում է ծրագրին, ապա դրա ներդրումը համարվում է ՀՀ կառավարության գերակա խնդիներից, և այդ նպատակով 2017թ․ վերոհիշյալ ծրագիրն արդեն իսկ ներդրվել է պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող շուրջ 480 բժշկական կազմակերպություններում։
ՀՀ ԱՆ կողմից կազմակերպվող մարզային հանդիպումների ընթացքում մարզային բժշկական կազմակերպություններին են ներկայացվում էլեկտրոնային համակարգի ներդրման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման դրույթները, ըստ որի՝ սկսած 2018թ․ մարտի 6-ից, անկախ սեփականության ձևից, բոլոր բժշկական և լաբորատոր գործունեություն իրականացնող կյազմակերպությունները պարտավոր են անձին մատուցվող բժշկական ծառայությունների մասին տեղեկատվությունը գրանցել էլեկտրոնային առողջապահական համակարգում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31