Նորություններ
Հովտաշենում ընթանում են ճանապարհաշինարարական աշխատանքներ
04.04.2018
Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Հովտաշեն համայնքում ընթանում են ճանապարհի վերանորոգման աշխատանքներ։ Ըստ համայնքի ղեկավար Արթուր Մկրտչյանի՝ աշխատանքներն իրականացվում են <<Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում>> ծրագրի շրջանակներում և ընդգրկելու են 2 կմ, 120 մետր երկարությամբ հատված։
Վերոհիշյալ ճանապարհահատվածի վերանորոգման իրավունքը, անցկացված մրցույթի համաձայն, տրվել <<Մոստովիկ>> ՍՊԸ-ին և <<Մերձմոսկովյան>> ԲԲԸ-ին։ Պայմանագրի համաձայն՝ աշխատանքները ներառելու են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, ասֆալտե ծածկույթ, փոսային նորոգում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտե-բետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ոռոգման համակարգի կառուցում, ճանապարհային ավնտանգության ապահովման և այլ աշխատանքներ։
Ավելացնենք նաև, որ ճանապարհների անսարքության պատճառով տարիներ շարունակ մի շարք խնդիրների բախվող հովտաշենցիներն ամիսներ անց իսկապես բնականոն և հարմարավետ տեղաշարժման հնարավորություն կունենան։