Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հովտաշենում ընթանում են ճանապարհաշինարարական աշխատանքներ

04.04.2018

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Հովտաշեն համայնքում ընթանում են ճանապարհի վերանորոգման աշխատանքներ։ Ըստ համայնքի ղեկավար Արթուր Մկրտչյանի՝ աշխատանքներն իրականացվում են <<Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում>> ծրագրի շրջանակներում և ընդգրկելու են 2 կմ, 120 մետր երկարությամբ հատված։
Վերոհիշյալ ճանապարհահատվածի վերանորոգման իրավունքը, անցկացված մրցույթի համաձայն, տրվել <<Մոստովիկ>> ՍՊԸ-ին և <<Մերձմոսկովյան>> ԲԲԸ-ին։ Պայմանագրի համաձայն՝ աշխատանքները ներառելու են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, ասֆալտե ծածկույթ, փոսային նորոգում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտե-բետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ոռոգման համակարգի  կառուցում, ճանապարհային ավնտանգության ապահովման և այլ աշխատանքներ։
Ավելացնենք նաև, որ ճանապարհների անսարքության պատճառով տարիներ շարունակ մի շարք խնդիրների բախվող հովտաշենցիներն ամիսներ անց իսկապես բնականոն և հարմարավետ տեղաշարժման հնարավորություն կունենան։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31