Նորություններ
Արարատի մարզպետն այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն
05.04.2018
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ապրիլի 5-ին հերթական աշխատանքային այցով եղել է Արտաշատի ԲԿ-ում։
Այցի պահին առողջապահական կենտրոնում իրականացվում էին ներքին հարդարման աշխատանքներ։ Մարզի ղեկավարը շրջել է հիմնանորոգվող կենտրոնի վիրաբուժական, շտապօգնության, խորհրդատվական, ինֆեկցիոն և մյուս բաժանմունքներում, անձամբ ծանոթացել իրականացված աշխատանքներին։ Հիմնանորոգման աշխատանքներից հետո կենտրոնը վերազինվելու է անհրաժեշտ գույքով և նորագույն սարքավորումներով՝ հանդիսանալով Արարատի մարզի միակ առողջապահական հիմնարկը, որտեղ կմատուցվի համակարգչային բազմաշերտագրության ծառայություն։
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի պատվիրատվությամբ իրականացվող Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգումն, ըստ ծրագրի, ավարտվելու է 2018թ․ սեպտեմբերին։