Նորություններ
4-7-րդ դասարանների աշակերտների սպորտլանդիայի մարզային փուլին կմասնակցի 6 թիմ
05.04.2018
Ըստ Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության՝ ապրիլի վերջին կաայնալու է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող 4-7-րդ դասարանների աշակերտներիմիջև անցկացվող սպորտլանդիայի մարզային փուլը։ Մինչ այդ Արարատի մարզի երեք տարածաշրջաններում անցկացվել են մրցումներ, որոնց արդյունքում պարզ են դարձել մարզական մրցաշարի մարզային փուլի մասնակիցների անունները։ Արարատի տարածաշրջանից սպորտլանդիային մասնակցելու իրավունք են ստացել Վանաշեն համայնքի միջնակարգ, Արարատի թիվ 2 և թիվ 4 հիմնական դպրոցների թիմերը։ Արտաշատի տարածաշրջանը մարզական մրցումներին ներկայացնելու են Արտաշատի թիվ 2, Շահումյանի և Վարդաշենի դպրոցների 4-7-րդ դասարանների աշակերտներից բաղկացած թիմերը։ Սպորտլանդիայի մարզային փուլի ուղեգիր Մասիսի տարածաշրջանից նվաճել են Մասիսի թիվ 2, Դարակերտ և Այնթապ 1-ին դպրոցների թիմերը։
Այսպիսով, 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների դպրոցականների սպորտլանդիայի մարզային փուլերը նախատեսվում է անցկացնել ապրիլի 15-20-ը ընկած ժամանակահատվածում։