Նորություններ
Շարունակվում են Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները
06.04.2018
Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար Ադաննա Ճուկվուման, ՀՀ ԱՆ առողջապահական ԾԻԳ-ի ղեկավար Արայիկ Բաղրյանը եղել են Արտաշատի ԲԿ-ում, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։ Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և ՀՀ ԱՆ առողջապահական ԾԻԳ-ի պատվիրատվությամբ իրականացվող շրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել է վիրաբուժական, ինֆեկցիոն, խորհրդատվական, ծննդատան, վերակենդանացման և մյուս բաժանմունքների հիմնանորոգումը։
Բժշկական կենտրոն այցելած պատվիրակությունը շրջել է վերոհիշյալ բաժանմունքներում, տեղում ծանոթացել ու հետևել իրականացված շինարարական և ընթացող հարդարման աշխատանքներին, գոհունակություն հայտնել դրանց վերաբերյալ։ Շինարարական կազմակերպության ներկայացուցիչը հյուրերին տեղեկացրել է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն պայմանագրով սահմանված ժամկետում՝ այս տարվա սեպտեմբեր ամսին։