Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիս քաղաքում տեղադրվել են Պն 5-րդ կամավորական բրիգադի Մասիսի ազատամարտիկների ու Քառօրյա պատերազում զոհված հերոս տղաների հիշատակը հավերժացնող խաչքարեր

06.04.2018


Այսօր՝ ապրիլի 5-ին Արցախյան պատերազմի մասիսիցի հերոս տղաներին նվիրված հուշաքարի մոտ տեղակայվել են նաև ՊՆ 5-րդ կամավորական բրիգադի Մասիսի ազատամարտիկների և Քառօրյա պատերազմում զոհված հերոս տղաների հիշատակը հավերժացնող խաչքարեր:
Խաչքարերի օծման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը, ԵԿՄ Վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը,ԱԺ պատգամավոր Մ. Մուրադյանը, եռասերունդ երկրապահի ջոկատներ, զոհված ազատամարտիկների ու զինվորների հարազատներ: Խաչքարերի օծման կարգը կատարել է Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ։
Ծաղկեդրման արարողությունից հետո հնչել են ազգագրական ու հայրենասիրական երգերի ու պարային կատարումներ, որին հաջորդել է Մասիսի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիկական թատրոնի դերասանների կողմից ներկայացվել է «Արծվաբույն» պիեսը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18