Նորություններ
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ապրիլի 7-ի կապակցությամբ
06.04.2018

Սիրելի կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։
Մեր հայրենիքը հնում և այժմ ուժեղ ու պաշտպանված է եղել ձեր նվիրումի շնորհիվ, դուք եք հանդիսանում նոր կյանքի սկիզբն ու ամուր պահում հայ ընտանիքի սյունը՝ ամենայն հպարտությամբ և նվիրումով իրականացնելով ի վերուստ ձեզ տրված առաքելությունը։
Կրկին շնորհավորելով ձեզ այս հրաշալի տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ամենայն բարիք, սեր և խաղաղություն ձեր ընտանիքներին։
Արամայիս Գրիգորյան
ՀՀ Արարատի մարզպետ