Նորություններ
Արտաշատի 1-ին դպրոցի թիմը՝ շախմատի հանրապետական օլիմպիադայի մարզային փուլի հաղթող
07.04.2018
Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցում կայացել է շախմատի հանրապետական 12-րդ օլիմպիադայի մարզային փուլը։ Ըստ Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչ, օլիմպիադայի համակարգող Ալբերտ Պետրոսյանի՝ մարզային փուլին մասնակցել են տարածաշրջանային փուլում հաղթող ճանաչված 3 թիմեր՝ Արտաշատի թիվ 1 հիմնական, Փոքր Վեդի և Դարակերտի համայնքների միջնակարջ դպրոցների թիմերը։ Թիմերը բաղկացած են 4 անդամներից՝ 3 տղա և 1 աղջիկ։
Երկու փուլով ընթացող մրցումների արդյունքում առավել միավորներով (15 մ․) հաղթող է ճանաչվել Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, որն էլ մասնակցելու է մայիս ամսին կայանալիք շախմատի 12-րդ օլիմպիադայի հանրապետական փուլին։ Վաստակած միավորներով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Փոքր Վեդու, 3-րդ հորիզոնականը՝ Դարակերտ համայնքի թիմը։
Հավելենք նաև, որ մասնակից թիմերին պարգևատրվել են Հայկական բարեգործական Ընդհանուր Միության(ՀԲԸՄ) կողմից։