Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ասմունքի հանրապետական փառատոնին արարատցի դպրոցականներն արժանացել են 4 խրախուսական մրցանակի

07.04.2018


<<Արցախյան ազատամարտ-30>> խորագիրը կրող ասմունքի հանրապետական 11-րդ մրցույթ-փառատոնն այս տարի ունեցել է 285 հազար մասնակից Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից։
Փառատոնի հանրապետական փուլն ամփոփվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած գալա համերգով։
Արարատցի դպրոցականները ասմունքի մրցույթ-փառատոնի շրջանակներում տարբեր տարիներին զբաղեցրել են մրցանակային տեղեր և արժանացել խրախուսական մրցանակների։ Այս տարի փառատոնի հանրապետական փուլում խրախուսական մրցանակների են արժանացել Արարատի մարզը ներկայացնող 4 մասնակից՝ Մարիամ Տեր-Դավթյանը (Դարակերտ համայնքի մ/դ), Մերի Սահակյանը (Այնթապի թիվ 1 հ/դ), Արծրունի Հովհաննիսյանը (Ավշարի մ/դ) և Մարիամ Խաչատրյանը (Արարատի տարածաշրջանային քոլեջ)։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31