Նորություններ
Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենը` <<Տարվա մարզային բուժկազմակերպիչ>>
09.04.2018
Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացել է «Հայուհի 2018>> կանանց մեծարման երեկոն։ <<Համազգային վստահություն>> խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված երեկոյի ընթացքում պարգևատրվել են հայրենանվեր գործունեությամբ, եռանդով և տարբեր բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող կանայք։
<<Հայուհի 2018>> մրցանակաբաշխության <<Տարվա մարզային բուժկազմակերպիչ>> անվանակարգում հաղթող է ճանաչվել Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը, ով ղեկավարում է կենտրոնը ընդամենը 11 ամիս։