Տպել
Նորություններ
Ավարտին են մոտենում Արարատի Ս․ Ամենափրկիչ եկեղեցու շինարարական աշխատանքները
10.04.2018
Արարատ քաղաքի Ս․ Ամենափրկիչ եկեղեցու շինարարական աշխատանքներն այս պահին գտնվում են ավարտական փուլում։ 2011թ․ մեկնարկած աշխատանքներն ինտենսիվ շարունակություն են ստացել միայն 2014թ, իսկ 2015թ-ից կառուցման ֆինանսավորումն ամբողջովին հովանավորվել է ռուսաստաբնակ, ծնունդով արարատցի բարերար Արթուր Խաչատրյանի կողմից։ Ս․ Ամենափրկիչ եկեղեցու ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը։ Աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը։