Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վեդի համայնքում ընթանում են ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներ

10.04.2018

Գարնան գյուղատնտեսական աշխատանքների շրջանակներում  Արարատի մարզի մի շարք համայնքներում ընթանում են  ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ։ Այս պահին Վեդի համայնքում  կառուցվում է ոռոգման ջրագիծ, որն իրականացվում է <<Արտաշատ>> ՋՕԸ-ի կողմից։ Ըստ <<Արտաշատ >> ՋՕԸ-ի՝ արդեն իսկ կառուցվել է  նախատեսված 1050 մետր երկարությամբ ջրագծի   կեսից ավելին։

Հավելենք, որ  դեռևս մարտի վերջին Արարատի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշել էր, որ  ոռոգման աշխատանքները բնականոն կերպով կազմակերպելու համար ՋՏՊԿ-ի կողմից Արարատի մարզում իրականացվելու են  համապատասխան  աշխատանքներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45