Նորություններ
<<Հայկական ակնաբուժական նախագիծ>> բարեգործական հիմնադրամն Արարատի մարզում կիրականացնի հերթական ծրագիրը
11.04.2018

<<Հայկական ակնաբուժական նախագիծ>> (ՀԱՆ) բարեգործական հիմնադրամը նախատեսում է ապրիլ-հունիս ամիսներին Արարատի մարզում իրականացնել ակնաբուժական աշխատանքներ՝ ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր Բարեգործական կարգավորման հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն։
Ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից նախատեսվում է իրականացնել՝
1․ Ընդհանուր ակնային հետազոտություններ ամբողջ բնակչության համար
2․ Ակնային հետազոտություններ դիաբետով հիվանդների շրջանում (Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի ծրագրի շրջանակներում)
3․ Աչքի շարժական հիվանդանոցում մանրազնին ստուգում և լազերային միջամտություն՝ ամբողջ բնակչության համար
4․ Աչքի շարժական հիվանդանոցում վիրահատություններ՝ սոցիալապես անապահով խմբերի համար։
Ինչպես նաև ՀԱՆ-ը 2017թ․ մարտից սկսել է <<Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից>> եռամյա ծրագիրը, որն իրականացվում է Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի (ՇՀՀ) աջակցությամբ՝ ակնաբույժների և ներզատաբանների բժշկական ասոցիացիաների, մասնագիտացված բժշկական հիմնարկությունների ներգրավմամբ։
Բնակչության և ընտրված թիրախային խմբերի շրջանում իրականացվելիք լայնածավալ ակնային ստուգումները միտված են շաքարախտային ռետինոթերապիայի վերհանմանը, կանխարգելմանն ու բուժմանը և համակցվում են ՀԱՆ ԲՀ-ի ակնային ստուգումների հետ։ Ավելացնենք նաև, որ վերոհիշյալ ծրագրի շրջանակներում մարզային առաջնային օղակների բուժաշխատողների համար կիրականացվեն վերապատրաստման դասընթացներ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնագետների կողմից։