Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիս քաղաքի Գեղարվեստի դպրոցը՝ դեպի արվեստ տանող ճանապարհ

12.04.2018

1979․ հիմնադրված Մասիս քաղաքի Գեղարվեստի դպրոցում ամեն օրը տոն է։ Հաճախակի կազմակերպվող միջոցառումներն ու հանդիպումները, հյուրընկալություններն ու այցերը, ըստ տնօրեն Շուշան Վարդանյանի, դպրոցի առօրյայի անբաժան մասն են։
Մոտ 50 սան ունեցող այս կրթօջախում ուսուցանում են արվեստի ու արհեստի նրբությունները, երեխաներին տալիս գեղագիտական դաստիարակություն և ուղենշում դեպի գեղեցիկը տանող ճանապարը։
Դպրոցի սաները տարբեր տարիների ընթացքում մասնակցել են բազմաթիվ մրցույթների ու փառատոնների՝ հետաքրքիր ու ինքնատիպ աշխատանքների համար արժանանալով խրախուսական մրցանակների ու պատվոգրերի։
Ցուցահանդեսների ու բաց դասերի, կինոդիտումների ու մասնագիտական դասընթացների, պլեներների ու թանգարաններ այցելելու միջոցով սաները հաղորդակից են դառնում արվեստի նրբություններին, ձեռք բերում գիտելիքներ ու գործնական հմտություններ, ապա դրանք արտացոլում ժանրային տարբեր ստեղծագործություններում և ուղղություններում՝ գրաֆիկայի ու բնանկարի, նատյուրմորտի ու գծանկարի, վիտրաժի, կավագործության, բատիկայի և այլն։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23