Նորություններ
Ճանապարհային ցանցի բարելավման աշխատանքներ Արարատի մարզի մի շարք համայնքներում
13.04.2018
Կենսական նշանակության ճանապարհների բարելավման նպատակով այս պահին Արարատի մարզի որոշ համայնքներում (Հովտաշեն, Աբովյան, Դիտակ և այլն) ընթանում են աշխատանքներ, որոնք իրականացվում են <<Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում>> ծրագրի շրջանակներում՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։
Արևշատ-Աբովյան 1+543 կմ երկարությամբ ճանապարհահատվածի բարելավման համար հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել և աշխատանքներն իրականացնելու իրավունք ստացել <<Արարատ Ճանշին>> ՍՊԸ-ը։ Վերոհիշյալ ճանապարհահատվածում այս պահին ընթանում են քանդման և նախապատրաստական աշխատանքներ։
ՀՀ կառավարության մարտի 22-ի որոշմամբ Արևշատ-Աբովյան ճանապարհահատվածի շինարարության որակի տեխնիկական հսկողության իրավունքը տրվել է իտալական <<Տեքնիտալ>> բաժնետիրական ընկերությանը։