Նորություններ
Արարատի մարզում էր ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը
13.04.2018
Ապրիլի 13-ին Արարատի մարզպետարանում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը հանդիպել է Արարատի մարզի առողջության առաջնային օղակի պահպանման ներկայացուցիչների հետ:
Լևոն Ալթունյանը ողջունել է ներկաներին և ավելացրել, որ հանդիպման նպատակը առողջության առաջնային օղակի վերաբերյալ բարեփոխումների փաթեթը նրանց ներկայացնելն է: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակչության առողջության պահպանման գործում առաջնային օղակի մասնագետների պատրաստվածության բարելավման, աշխատավարձերի բարձրացման, աշխատանքների իրականացման ընթացքում նոր մեթոդաբանության ու մոտեցումների վերաբերյալ հարցեր: Հանդիպման մասնակիցների հետ քննարկվել են նաև գործելակարգերի ուղեցույցներին, ապահովագրական համակարգին, էլեկտրոնային առողջապահական համակարգին վերաբերող այլ հարցեր ևս: