Նորություններ
Արարատի մարզպետարանի աշխատակազմը մասնակցել է համապետական շաբաթօրյակին
14.04.2018
Այսօր՝ ապրիլի 14-ին, համապետական շաբաթօրյակի շրջանակներում Արարատի մարզպետարանի աշխատակազմը սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներ է իրականացրել Խոր Վիրապ վանքի մերձակա տարածքում։
Շաբաթօրյակի շրջանակներում իրականացվող աշխատանքների իրականացմանը ներկա է եղել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը։
Ավելացնենք նաև, որ սանիտարական մաքրման աշխատանքների հետ մեկտեղ իրականացվել են ծառերի հիմքերի կրապատման աշխատանքներ, ինչպես նաև դեպի վանք տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում տնկվել են բարդու 200 տնկիներ։