Նորություններ
Համապետական չորրորդ շաբաթօրյակն Արարատի մարզում անցել է բարձր ակտիվությամբ
16.04.2018
Այսօր՝ ապրիլի 14-ին, <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակումկայացած համապետական չորրորդ շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցել են Արարատի մարզի բոլոր համայնքներն ու բնակավայրերը, մարզային և համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները:
ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձիք այցելել են մարզի համայնքներ, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
Ընդհանուր առմամբ մարզի քաղաքային և գյուղական համայնքներում շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցել է 12800 մարդ, ներգրավվել 203 միավոր տեխնիկա։
Շաբաթօրյակի ողջ ընթացքում գործել է մարզպետարանի տեղեկատու թեժ գիծ՝ 0235-2-39-47 հեռախոսահամարով։