Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համապետական չորրորդ շաբաթօրյակն Արարատի մարզում անցել է բարձր ակտիվությամբ

16.04.2018

Այսօր՝ ապրիլի 14-ին, <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակումկայացած համապետական չորրորդ շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցել են Արարատի մարզի բոլոր համայնքներն ու բնակավայրերը, մարզային և համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները:
ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի  հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձիք այցելել են մարզի համայնքներ, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
Ընդհանուր առմամբ մարզի քաղաքային և գյուղական համայնքներում շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցել է 12800 մարդ, ներգրավվել 203 միավոր տեխնիկա։
Շաբաթօրյակի ողջ ընթացքում գործել է մարզպետարանի տեղեկատու թեժ գիծ՝ 0235-2-39-47 հեռախոսահամարով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18