Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի խմելու ջրի ոլորտում առկա հիմնախնդիրները

16.04.2018

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ Արարատի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են Արարատի մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ-ի ներկայացուցիչներ։ Ինչպես անցյալ տարի, այնպես էլ 2018թ․ այս ժամանակաշրջանում հրավիրված խորհրդակցության նպատակ՝ եղել համատեղ ուժերով քննարկել խմելու ջրի համակարգում հատկապես այս ժամանակահատվածում սրվող առկա խնդիրներն ու գտնել իրատեսական լուծումներ։
Երկու ժամ երեսուն րոպե տևած աշխատանքային քննարկման ընթացքում <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ-ի ներկայացուցիչներին է ներկայացվել Արարատի մարզում խմելու ջրի ոլորտում առկա հիմնախնդիրները ներկայացնող 45 կետից բաղկացած մի փաստաթուղթ, որը կազմվել է յուրաքանչյուր համայնքում կատարված ուսումնասիրության և համայնքներում առկա հիմնախնդիրները ներկայացնող հաշվետվությունների հիման վրա։
Հանդիպմանը ներկա համայնքների ղեկավարները մեկ առ մեկ ներկայացրել են իրենց համայնքներում առկա խնդիրները, որոնց ուղղությամբ առաջարկվել են լուծման իրատեսական տարբերակներ։ <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ-ի ներկայացուցիչներն ընդունել են համայնքներում վեր հանված խնդիրների ու հարցերի առկայությունը՝ խոստանալով դրանց լուծում տալ ըստ առաջնահերթության ու հրատապության։ Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև մարզպետարան-համայնք-<<Վեոլիա ջուր>> մշտական համագործակցության արդյունավետությունը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23