Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

16.04.2018

Այսօր՝ ապրիլի 16-ին, Արարատի մարզպետարանում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը։
Աշխատանքային խորհրդակցության սկզբում ամփոփվել են ապրիլի 14-ին <<Մաքուր Հայաստան >> ծրագրի շրջանակներում կազմակերպված համապետական 4-րդ շաբաթօրյակի արդյունքները։ Ընդհանուր առմամբ Արարատի մարզի գյուղական և քաղաքային համայնքներից շաբաթօրյակին մասնակցել է 12800 մարդ, աշխատանքների մեջ ընդգրկվել է 203 միավոր տեխնիկա։ Բավականին մեծ ակտիվություն արձանագրած շաբաթօրյակի ողջ ընթացքում ընթացքում Արարատի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի պաշտոնատար պատասխանատու անձինք այցելել են համայնքներ և տեղում հետևել իրականացվող աշխատանքներին։ Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է շնորհակալագրերով խրախուսել շաբաթօրյակի ընթացքում ակտիվությամբ աչքի ընկած համայնքներին։
Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է գույքագրել համայնքներում ցրտահարության պատճառած վնասներն ու, ըստ համայքների, ներկայացնել հստակ տվյալներ։
Մարզի ղեկավարն անդրադարձել է նաև գյուղական համայնքների առողջության առաջնային պահպանման օղակներում տիրող աշխատանքային կարգապահական իրավիճակին, այդ ուղղությամբ առաջիկայում Արարատի մարզպետարանում հրավիրվելիք խորհրդակցության առաջնահերթությանը և ճանապարհաշինության ոլորտին վերաբերող մի շարք առաջնային հարցերի։
Խորհրդակցության ընթացքում Արամայիս Գրիգորյանը մարզպետարանի Հողաշինության և հողօգտագործման բաժնի ղեկավարին հանձնարարական է տվել համապատասխան կազմակերպությունների միջոցով գույքագրել համայնքներում հողերի համադրմանը, հողային վեճերին վերաբերող խնդիրներն ու առաջարկել լուծման օպտիմալ տարբերակներ՝ վերոհիշյալ հարցերը փաստաթղթային դաշտ տեղափոխելու միջոցով։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքն ամփոփող և մարզկենտրոն Արտաշատում մայիսի 28-ին կայանալիք տոնական միջոցառմանը վերաբերող հարցեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:12:13