Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվել է Ընթերցման օլիմպիադայի մարզային փուլը

17.04.2018


Արարատի մարզում կայացած <<Ընթերցման օլիմպիադա -2018 >>-ի մարզային փուլին մասնակցել է 50 դպրոցի 83 աշակերտ: 6-րդ դասարանի աշակերտների միջև անցկացվող օլիմպիադայի մարզային փուլի մասնակիցներն, ըստ կանոնների, հնարավորություն են ունեցել իրենց նախընտրած ստեղծագործությունից ընթերցելու 10 տող` 2-3 րոպե տևողությամբ: Այս տարի աշակերտները օլիմպիադային ներկայացել են հայ և համաշխարհային հեղինակների` Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի, Շիրվանզադեի, Հրանտ Մաթևոսյանի, Ալեքսանդր Բակունցի ստեղծագործություններով:
Ըստ Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության` մարզային օլիմպիադան ընթացել է երկու փուլով, որոնց արդյունքներով առաջին փուլը հաղթահարել է 25 մասնակից, իսկ հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ստացել` 4-ը` Անահիտ Արամյանը (Նոր Խարբերդի թիվ 1 մ/դ), Լարիսա Մկրտչյանը (Նորամարգի մ/դ), Անի Նիկոլայանը (Վեդի քաղաքի թիվ 2 հիմն.դպրոց ), Վարդինե Հովսեփյանը (Արտաշատի թիվ 2 հ/դ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45