Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վանաշենի թիմը` սպորտլանդիայի մարզային փուլի հաղթող

18.04.2018

Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում կայացել է 1-3-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի մարզային փուլը: Մարզական արարողության բացմանը ելույթ է ունեցել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը: Ողջունելով ներկաներին և մասնակիցներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից` մարզպետի տեղակալը արդեն իսկ հաղթանակ է համարել թիմերի` սպորտլանդիայի մարզային փուլին մասնակցելու իրավունք նվաճելը և մաղթել նորանոր ձեռքբերումներ:
Այնուհետև Իլյիչ Շադյանը և Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենյամինյանը պարգևատրել են սպորտլանդիայի տարածաշրջանային փուլում հաղթող ճանաչված թիմերին:
Հանդիսավոր քայլերթից հետո ազդարարվել է մարզական մրցումների սկիզբը և, ընթացած բուռն պայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Վանաշենի միջնակարգ դպրոցի թիմը, Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, Մասիսի քաղաքի թիվ 2 հ/դ-ը` երրորդ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23