Նորություններ
Խորհրդակցություն Արարատի մարզի առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
19.04.2018
Ապրիլի 18-ին Արարատի մարզպետարանում կայացած խորհրդակացությունը վարել է մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Մարզի առողջապահական կազմակերպությունների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը նաև ներկա են եղել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, Ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնակատար Մովսես Սավոյանը:
Բացելով խորհրդակցությունը՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել առողջապահական ՊՈԱԿ-ների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության ժամկետայնությանն ու խստագույն հսկողություն սահմանել վերոհիշյալ հիմնարկների աշխատանքային կարգապահության ուղղությամբ:
Այնուհետև մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետի կողմից ներկայացվել են մարզի առողջապահական հիմնարկներում իրականացված ներքին աուդիտորական ստուգումների արդյունքում հայտնաբերված թերությունները: Հայտնաբերված թերությունները շտկելու և հետագայում բացառելու ուղղությամբ տրվել են համապատասխան ցուցումներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առողջապահական հիմնարկների կողմից ծառայությունների որակի բարձրացմանը, կլինիկական ուղեցույցների վարմանը, գործելակարգերին և աշխատանքային այլ ուղղություններին վերաբերող հարցեր: