Նորություններ
Հայտարարություն
21.04.2018
Որոշ լրատվամիջոցներ, այդ թվում նաև Ազատություն ռադիոկայանը, ապատեղեկատվություն են տարածում, թե իբր Արարատի մարզում տեղի են ունենում այսպես կոչված բողոքի ակցիաներ:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ տարածված նյութերը չեն համապատասխանում իրականությանը և մարզի հետ ընդհանրապես առնչություն չունեն: Ավելին, Արարատի մարզպետարանը իր ենթակառուցվածքներով վերահսկում և տիրապետում է մարզում ընդհանուր իրավիճակին և իր համայնքի ղեկավարների հետ միասին զբաղված է մարզում ընթացող գարնան գյուղատնտեսական եռուն շրջանին հատուկ մի շարք կազմակերպչական խնդիրներուվ: