Նորություններ
Հարգանքի տուրք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2018
Ապրիլի 24-ին Հայաստանի հանրապետության բոլոր բնակավայրերում, աշխարհի տարբեր անկյուններում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներից անմասն չի մնացել նաև Արարատի մարզը: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ մարզպետարանի աշխատակիցները, մի շարք քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ներկայացուցիչները, մասնավոր ու հասարակական կազմակերպությունները, քաղաքացիները մասնակցել են Արարատի մարզպետարանից մեկնարկած սգո երթին, ապա ծաղիկներ խոնարհել Անդրանիկ Օզանյանի հուշարձանին` այդ կերպ հարգանքի տուրք մատուցելով սրբադասված նահատակների հիշատակին:
1915թ. Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին հոգեհանգստյան կարգ մատուցելուց հետո Տեր Մխիթար Քահանա Ալոյանը աղոթք է բարձրացրել առ Աստված, ապա դիմել ներկաներին: Կարևորելով անցյալի արժևորումը` Տեր Մխիթարը հորդորել է սիրել հայրենիքը, ապագային նայել հաղթողի աչքերով ու մշտապես ներսում ունենալ հավատն առ Աստված: